Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Կարապետյան. «Սեւանից ջուր են բաց թողնում՝ հանուն մի քանի օլիգարխի գրպանի»

Օգոստոս 15,2014 17:03

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը կառավարության որոշումը` Սեւանից 60 տոկոսով ավելի ջուր բաց թողնելու մասին, համարում է հանցագործություն Հայաստանի ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի հանդեպ: «Բավական չէ, Սեւանից ջուր բաց թողնելու ամբողջ գործընթացն անցավ լրիվ խաբեությամբ, երեկ էլ իմացել եմ, որ եւս մեկ խաբեություն կա ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված:

Նկատի ունեմ՝ Արփա-Սեւանի ջուրը: Փաստորեն, չեն թողնում նաեւ Արփայից բավարար չափով ռեսուրսները ու ջրի ծավալ մտնի Սեւան: Դեմագոգիա արվեց, թե իբր ոռոգման համար հսկայական ծավալներով ջուր պետք է ավելացվի Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակների համար:

Ընդ որում, անմիջապես Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո Արարատյան դաշտի փակված արտեզյան հորերը նորից վերականգնվեցին, լրացուցիչ 100 հոր փորվելու թույլտվություն տրվեց: Սա հայ ժողովրդի այսօրվա եւ ապագայի հանդեպ հանցագործություն է: Ինչպե՞ս կարելի է եղած խմելու ջրի ողջ ռեսուրսներն օգտագործել մի քանի բիզնեսմենի գրպանների ու շահերի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Կարապետյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Սեւանի մակարդակը չբարձրացնելը մի հանցագործություն է, այն դեպքում, երբ ժամանակին միլիարդավոր գումարներ է ծախսվել Արփա-Սեւան կառուցելու համար, մի քանի հոգու գրպանի համար ջուրը ճանապարհից գողանալը՝ մեկ այլ հանցագործություն: Հանուն մի քանի օլիգարխի՝ ջուրը լրիվ ծավալով չի հասնում Սեւան:

Չգիտեմ՝ ինչքան խելոք մարդ կա կառավարությունում, բայց եթե 60 տոկոսով ավելի եք Սեւանից ջուր բաց թողնում, Հրազդան ՀԷԿ-երի կասկադը այդքան տոկոսով շատ ջուր է գնում, հոսանք է վաճառվում, հոսանքն են թանկացնում, որը ռուսներին է պատկանում, ռուսները փող տվե՞լ են էդ ջրի համար, թե՞ մեր հաշվին իրենք էներգիա են արտադրում ու վաճառում ժողովրդին»:

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահը մտահոգված է. «Այսօր նավթի համար են պատերազմները, մի 50 տարի հետո խմելու ջրի համար են լինելու, դա է, որ չեն գիտակցում Հայաստանում…Ռեժիմը Սեւանը շահագործում է այնպես, ինչպես ժողովրդին…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայոց կարգին որձերն են է, կարողանում են,անում են ինչ ուզում են:Դե վաղը գուցե ավելի ուժեղներ գան ու Սևանը միանգամից փաթեթավորեն ու թո:-)են Երևանը Մասիս սարի հետ:Տղեքը հայոց ջուր են տեսել, չտանե*ն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031