Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Լեւոն Հայրապետյանին պարտադրում է ներկա գտնվել դատական նիստերին՝ չնայած ծանր վիճակին

Օգոստոս 15,2014 16:38

Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից չազատել հայ բարերար, հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանին եւ խափանման միջոցը չփոխել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, դատարանը նաեւ թույլ չի տվել Լեւոն Հայրապետյանին ներկա չգտնվել դատական նիստերին, անկախ առողջական խնդիրներից:

Levon Hayrapetyan (1)

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Լեւոն Հայրապետյանի մասնակցությունն ապահովվել էր կալանավայրից՝ ուղիղ հեռարձակման միջոցով: Այդ դատական նիստին Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ դատական նիստը հետաձգվել էր:

Լեւոն Հայրապետյանի պաշտպանն առաջարկել է 30 մլն ռուբլի գրավի դիմաց ազատ արձակել հայ գործարարին կալանավայրից, բացի այդ, մի շարք հայտնի հասարակական գործիչներ երաշխավորել են Լեւոն Հայրապետյանի համար: Լեւոն Հայրապետյանն էլ դատարանին ասել է, որ շատ վատ է իրեն զգում. «Կողքիս բժիշկ է կանգնած՝ ներարկիչը ձեռքին, որ անհրաժեշտության դեպքում ներարկում անի: Ես վստահում եմ իմ փաստաբաններին, կարծում եմ, նրանք առանց ինձ կհաղթահարեն»: Սակայն դատարանը մերժել է այդ մասով միջնորդությունը:

Levon Hayrapetyan (2)

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Լեւոն Հայրապետյանի պաշտպան Հենրի Ռեզնիկն ասել է, որ այն հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը, կարող է սրվել էմոցիոնալ ճնշման պայմաններում եւ կարող է ծանր հետեւանքներ ունենալ Լեւոն Հայրապետյանի առողջության համար: Նա ասել է, որ Հայրապետյանը 65 տարեկան է, ունի սրտանոթային խնդիրներ, քաղցկեղ, երկու կաթված է տարել:

Բայց եւ այնպես, դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցկացվել՝ առանց Հայրապետյանի ներկայության:

Levon Hayrapetyan (3)

Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում: Նա նախորդ դատական նիստի ընթացքում, չնայած առողջական խնդիրների սրմանը, հասցրել էր հայտարարել, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք ունի եւ գործարքների է ուզում գնալ: Նա ասել է, որ քննիչն իրեն առաջարկել է ստորագրել մի թուղթ՝ իր ազատ արձակման փաստաթղթի դիմաց:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031