ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ «Կանեփ-կակաչ 2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Մոսկովյան պողոտայի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփի բույս է, որն աճեցրել է իր տան ցանկապատի մոտ` անձնական օգտագործման համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հովհաննես Խ.-ն գարնանն իր տնակի ցանկապատի մոտ ցանել և աճեցրել է կանեփի 2 թփեր, որոնցից էլ պատրաստել է թմրամիջոցը:
Նույն օրը, ժամը 18.00-ին, Հովհաննես Խ.-ի մատնանշած տեղից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 2 բույս:
Կարդացեք նաև
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: