Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սարգսյան. «Հիմնարար լուծում է պետք գտնել»

Օգոստոս 15,2014 16:06

Օգոստոսի 14-ին կառավարությունը որոշեց՝ Սևանից 60 %-ով ավելի ջուր վերցնել, քան նախորդ տարի, ինչը հարուցել է բնապահպանների զայրույթը: Մասնավորապես, բնապահպան Կարինե Դանիելյանը կարծիք էր հայտնել, որ Սեւանա լճի ջուրը պակասեցնելով՝ ջրի որակը կընկնի, լճի մեծ տատանումները նաեւ սեյսմիկ վտանգներ կառաջացնեն:

Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց այդ առիթով. «Ես խնդրի մասնագետը չեմ, բայց որպես հայ մարդ՝ իմ սիրտը ցավում է Սեւանի համար: Ինչպե՞ս կարելի թույլ տալ, որ Սեւանից այդքան մեծ քանակությամբ ջուր բաց թողնվի, թող մասնագետները որոշեն, համապատասխան հանձնաժողովներ ստեղծեն ու ողջամիտ լուծում գտնեն:

Մի կողմից գյուղացու՝ հողերը ջրելու ու հազար ու մի խնդիր կա, մյուս կողմից էլ ունենք փաստ՝ ըստ մամուլի հրապարակումների, որ 70 %-ից ավելի ջրի կորուստ կա՝ եւ մայրաքաղաքում, եւ տարբեր տեղերում: Ամեն դեպքում Սեւանից ջուր բաց թողնելը լուծում չէ, պետք է հիմնարար լուծում գտնել:

Սեւանը մեր պաշարն է քաղցրահամ ջրի ու ձկնային ռեսուրսների: Մի փոքրիկ հանձնաժողովով չպետք է որոշում կայացվի, մանավանդ որ վիճակն այդքան աղետալի է: Մենք դրանով խնդի՞ր ենք լուծում, թե՞ մի նոր խնդիր ենք ստեղծում բնության համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031