Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է. «ՀՀ զինված ուժերի, ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված զսպման պատժիչ մեխանիզմների կիրառման արդյունքում եւ նաեւ այս օրերին լարվածության իջեցման միջոցառումների արդյունքում, մենք հասել ենք նրան, որ սահմանին լարվածությունը իջել է, կրակոցները հասել են մինիմումի, կարելի է ասել, կրակոցներ ընդհանրապես չկան»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության տեսակետը հասանելի դարձնելու համար Հայաստանի զինված ուժերը ստեղծել են նպաստավոր պայմաններ, եւ հանդիպումից հետո իրավիճակը ավելի հանգիստ է դարձել. սահմանին լարվածությունն իջել է:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՊՆ նախարարը տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը աշխատանքներ է տանում, որպեսզի Ադրբեջանում գերի ընկած, ապա անհայտ պայմաններում մահացած կամ սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի աճյունի փոխանակում կամ վերադարձ լինի:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ