Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական վտանգի պատճառով սահմանագոտին շրջանցող ճանապարհի գործարկումն ուշանում է

Օգոստոս 15,2014 15:45

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ  ավտոճանապարհի շինարարությունը վերջերս դադարեցվել է: Դրա պատճառը ադրբեջանական գնդակոծությունների վտանգն  է: Այս մասին  հայտնեց  շրջանցիկ ճանապարհի շինարարությունն իրականացնող «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ ղեկավար Արծրունի Ղալումյանը:

Նա ասաց, որ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին: Նախկինում հայտարարվում էր, որ  այլընտրանք հանդիսացող, սահմանի տվյալ  հատվածում ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ համարվող ճանապարհը  պետք է շահագործման հանձնվի 2014թ. հունիսին:

3,2 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհն  այդ հատվածում երթեւեկը կկրճատի 1,8 կմ-ով: Նշենք, որ այդ ճանապարհի շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է  520 միլիոն դրամ: Այդ ճանապարհին   ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանիչ պատ է  կառուցվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Ոսկան, Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շրջանցիկ հատվածի շինարարության դադարեցումը որևէ կապ չունի հակառակորդի գնդակոծությունների հետ: Ավելին, վերջին մեկ-երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի լարվածությունը որևէ կերպ չի անդրադարձել ավտոճանապարհի նշված հատվածի վրա, այլ կերպ ասած հակառակորդի կողմից ճանապարհի այդ հատվածի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել և երթևեկությունը, նույնիսկ գիշերային ժամերին չի դադարեցվել: Ավելին, հակառակորդին ձեռնտու չէ այդ հատվածի լարվածությունը, քանի որ ինքը խնդիր ունի այդ հենակետի նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսի ապահովման հետ: Ինչ վերաբերվում է նոր կառուցվող հատվածին, ապա ավելի քան 400 գծամետր 3-ից 5 մետր բարձրության վրա կառուցվելիք արգելապատնեշն առավել քան խոսուն փաստ է: Հարկ է նշել, որ այստեղ մենք ականատեսը եղանք մի խումբ պետական պաշտոնյաների կողմից ՞օտկատների՞ տեսքով անձնական շահ ստանալու նպատակով ՀՀ կառավարությունից շանտաժի միջոցով գումարներ կորզելու և մինչ շինարարության սկսելն իրենց բաժինը գրպանելու մեխանիզմին, որի իրագործողը նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանն էր: Այնպես որ հակառակորդին հանգիստ թողեք, թշնամիները մեր մեջ են, կառավարության միջանցքներում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031