Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով օգոստոսի 14-ին կառավարության նիստում վարչապետի այն որոշումը, որ ներկրված սերմացուն պետք է բաժանվի ոչ թե մարզպետարաններին, այլ միանգամից գյուղացիներին նշեց, որ դրանք կբաժանվեն գյուղացիներին, սակայն գումարները կպահանջեն միայն աշնան բերքահավաքից հետո:
«Մենք բերել էինք այնքան, որքան պահանջարկն էր, սակայն հետո պարզվեց, որ չի սպառվում: Հիմա պահեստավորված ունենք, կբաժանենք գյուղացիական տնտեսություններին ՝ ըստ իրենց պահանջարկի»: Նախարարը չգիտի, թե որն էր պատճառը, թե ինչու չիրացվեց ավելացված սերմացուն:
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի չի ներկրվելու սերմացու, այլ գնելու են տեղական արտադրողներից:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ