Աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Շենոն Բրիգսը պատրաստվում է խափանել գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ ամերիկացի հայտնի դերասան Հայդեն Պանետյերիի հարսանիքը:
«Կարեւոր չէ, թե այն որտեղ կկայանա: Ես լինելու եմ այնտեղ, որպեսզի Վլադիմիրը չկարողանա փախչել ինձնից կամ թաքնվել իր հաստավիզ թիկնապահների ետեւում», – հայտարարել է Բրիգսը:
Կլիչկոն եւ Պանետյերին երեխա են սպասում եւ մտադիր են ամուսնանալ այս տարի, մոտավորապես` հոկտեմբերի վերջերին: Իսկ Բրիգսը, ինչպես հայտնի է, վաղուցվանից է սադրում Կլիչկոյին, որպեսզի նա իր հետ ռինգ մտնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` avto.polis.kiev.ua-ի