Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես Թուրքիայի նախագահ, իր առաջին այցը կկատարի Ադրբեջան, այդ մասին նորընտիր նախագահը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծման միջոցառման ժամանակ:
«ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին այցը նա պատրաստվում է կատարել Ադրբեջան և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի՝ նախագահ ընտրվելու շնորհավորական ուղերձում նրան հրավիրել էր Ադրբեջան:
Նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 12-րդ նախագահն է և առաջինը, որն ընտրվել է ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի քվեարկությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ