«Եթե իրենք շինարարությունը չշարունակեին, երկու օր առաջվա միջադեպը չէր լինի»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Դանիել Պետրոսյանն`անդրադառնալով Ագրարային համալսարանի բակում երկու օր առաջ տեղի ունեցած ՕԵԿ-ականների եւ համալսարանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընդհարմանը:
«Նրանք ձգտում ունեն այդ տարածքը գրավել»,- ասաց պրոռեկտորը`նշելով, որ հայհոյանքները տվել է Բիշարյանի տղան. «Տիկին Բիշարյանն էլ երկու ամիս տեսնեիք թե ինչպե՞ս էր հայհոյում ու գոռգոռում: Ի վերջո, կռվի մեջ փլավ չեն բաժանում»: Բանախոսները այդպես էլ չկարողացան հստակ պատասխանել, թե ինչո՞ւ են նախկինում բարի կամք դրսեւորել ՕԵԿ-ի հանդեպ, իսկ հիմա`փոշմանել էն:
Իսկ թե ի՞նչն է ՕԵԿ-ին այժմ նման հանդգնություն տալիս, որ անօրինական տարածք են խլում, ագրարայինի ներկայացուցիչները չգիտեն: ՕԵԿ-ի բերած փաստարկներին, որ իրենք դատը շահել են, համալսարանի պրոռեկտորները հակադարձում են, որ ՕԵԿ-ականները թյուրիմացության մեջ են գցում մարդկանց`այլ դատական որոշում վկայակոչելով:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ուսումնական աշխատանքների գծով Ագրարային համալսարանի պրոռեկտոր Յուրի Մարմարյանն էլ ասաց. «Մենք խնդրել ու պահանջել ենք, որպեսզի որեւէ շինարարական աշխատանք չկատարեն, մինչեւ դատական կարգով հստակեցնելը, բայց իրենք հիմա քանդել են այդ տարածքը:
Մենք նոր սարքավորումներ եւ տեխնիկա ենք ստացել, որոնք պետք է գործնական պարապմունքների համար տեղադրվեն, բայց իրենք շինարարությունը շարունակելով ու անօրինական տարածք զավթելով, թույլ չեն տալիս, որ կարողանանք նոր ստացած գույքը տեղավորել: ՕԵԿ-ի պատգամավորները չեն հասկանում, որ դա կրթական օջախ է եւ իրենք իրավունք չունեն, հավակնելու կառավարության կողմից ուսանողին հատկացված տարածքին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ