Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը՝ կասկածելի հավերի վերաբերյալ

Օգոստոս 15,2014 12:52

«Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների վերաբերյալ:

ՍԱՊԾ պետի հրամանով «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո ՍԱՊԾ-ն կհրապարակի փորձաքննության արդյունքները:

Տեղեկացնենք, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» անվանումով ՍՊԸ ՍԱՊԾ -ում գրանցված չէ, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031