Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի դեպքում հաջողության բանալին ԵՄ-ի ձեռքում է». ամփոփվեց Թվինինգ ծրագիրը

Օգոստոս 15,2014 12:20

«Թվինինգ ծրագիրը թույլ է տալիս օժանդակել ԵՄ անդամ պետություններին փորձի փոխանակման առումով: Ծրագրի նպատակն է դատական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես այն, ինչ կապված է արդարադատության ոլորտում եվրոպական միասնական դաշտի ներդրմանը»,-այսօր ԵՄ Թվինինգ ծրագրի փակման արարողությանը հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Թվինինգը համագործակցության գործիք է, որը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ-պետության պետական հաստատության անձանց իրականացնել այլ երկրի պետական կառավարման ոլորտի զարգացմանը: Այն ՀՀ-ում իրականացվել է երեք բաղադրիչով՝ երկու տարով:

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ծրագրի իրականացումը արդյունավետ համարեց ու շեշտեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, հատկապես ԵՄ ներկայացուցչության հետ. «Թվինինգը բավականին արդյունավետ էր, և Արդարադատության նախարարությունն այս ծրագրի հիմնական շահառուներից էր: Նախարարությունը ոլորտի առումով Թվինինգ ծրագրով միջազգային իրավական փոխօգնության համագործակցության ոլորտի հետ կապված աշխատանք է տարել նպաստել թարգմանչական ոլորտի զարգացմանը: Նախարարությունում ունենք թարգմանչական ծառայության իրականացման կենտրոն, որը նորմատիվ ակտերի թարգմանությունների խնդիրներով է զբաղվում»:

Հարցին՝ որքա՞ն է ծրագրի ֆինանսավորումը, պարոն Մանուկյանը դժվարացավ պատասխանել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ
ՀՀ-ում մինչև այժմ իրականացվել է 10 Թվինինգ ծրագիր:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը շեշտեց ՀՀ-ԵՄ համագործակցության կարևորության մասին ու ասաց. «Հայաստանը և Եվրամիությունը շարունակում են միասին աշխատել, որ գտնեն մի մոդել, որի շնորհիվ Հայաստանը կկարողանա համագործակցել ԵՄ-ի հետ՝ առանց խոչընդոտների հանձնառությունների իրականացմանը»:

Ծրագրի մշտական խորհրդատու, Բերնդ Մեսերշմիթը շեշտեց ծրագրի իրավական մոտարկման խնդիրներն ու թիմային աշխատանքի կարևորությունը:

Գերմանիայում միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ, անդամ-երկրի կողմից ծրագրի ղեկավար Ֆոլկեր Էլենբերգերը նշեց. «Այս ծրագրի հիմնական նպատակն է իրավունքի գերակայության իրականացումը: Այդ ուղղությամբ կազմակերպել ենք ութսուներկու առաքելություններ: Իսկ Հայաստանի դեպքում հաջողության բանալին ԵՄ-ի ձեռքում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031