Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը աշխատանքից չի՞ ազատել Հայկ Հարությունյանին և կատարել վարչապետի հանձնարությունը

Օգոստոս 15,2014 11:43

«Եթե ծառայության ղեկավարը բացակայում է ժամանակավորապես, ապա պարտականություններն իրականացնում է համապատասխանաբար առաջին տեղակալը:

Նա իրականում աշխատանքից ազատված չէ»,- այսօր «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական (տերմինալոգիական) կարողությունների զարգացում» թեմայով միջոցառմանը լրագրողների՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերին վերաբերող հարցին ի պատասխան որոշ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Հարցին՝ արդյոք ոստիկանության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում նշանակելը նպատակահարմա՞ր էր, քանի որ նա ոչ թե արդարադատության, այլ ոստիկանության համակարգից է, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Եթե վիճակագրությանն ուշադրություն դարձնենք, ապա քրեակատարողական համակարգում կան շատ մարդիկ, որոնք ոստիկանության համակարգից են:

Ընդհանրապես այդ հատուկ ծառայությունները՝ ոստիկանության, քրեակատարողական ծառայության, ԴԱՀԿ, ազգային անվտանգության ծառայությունները որոշակի առումով հավասարեցված են, համաձայնեցված, որ որոշ պաշտոններ իրենց համարժեքներն ունենան այլ համակարգերում: Օրենսդրությունը թույլ է տալիս մի հատուկ ծառայությունից տեղափոխվելը մեկ այլ հատուկ ծառայություն: Ինչ վերաբերում է նշանակման արդյունավետությանը, ապա դա ժամանակը ցույց կտա»:

Արդյոք Հովհաննես Մանուկյանը կատարե՞լ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունը քաղաքացիական հասարակության պաշտպանությանը վերաբերող մեխանիզմների ներդրման հարցում: Այս մասին նախարարն ասաց. «Հանձնարարությունը ոչ թե վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այլ հանրային կերպարների պաշտպանության մեխանիզմին:

Աշխատանքը ավարտել ենք, և մոտ ժամանակներս կներկայացնենք կառավարությանը»: Հարցին՝ ի՞նչ ձևաչափով այդ նախաձեռնությունը կներկայացվի, դա կլինի օրենսդրական նախաձեռնությո՞ւն, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Կլինի այնպես, ինչպես կլինի, դրա մասին կիմանաք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031