Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի պահել են ոստիկանության բաժնի վարչական շենքում

Օգոստոս 15,2014 11:30

ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ.ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում:

Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են քրեական գործի շրջանակներում կատարվելիք անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ մատնացույց անել իրենց կողմից ներկայացրած լուսանկարում պատկերված անձին: Հակառակ դեպքում` ոստիկանության աշխատակիցները սպառնացել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկել նույն բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով: Ոստիկանների սպառնալիքների տակ Անանիա Գ.-ն կատարել է նրանց պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031