Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական դասընթացներ՝ սահմանամերձ գյուղերի երիտասարդների համար

Օգոստոս 15,2014 11:13

Սահմանամերձ գյուղական համայնքներում այսօր առկա է զբաղվածության խնդիրը։ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվար ամսվա ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել մարզի համայնքներում, որոնց արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում կա սպասարկման ոլորտի մասնագետների (վարսահարդարների, դիզայներների և այլն) պահանջարկ:

Խնդիրը լուծելու համար «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ռինդ, Չիվա և Ելփին սահմանամերձ գյուղերում իրականացնում է վարսահարդարման և դիզայներական դասընթացներ։

«Արհեստը սահմանամերձ գյուղական համայնքների զարգացման գրավական» ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը նշեց, որ դասընթացների շրջանակներում ընդգրկվել է 75 երիտասարդ։ Ընդ որում, մարզի սոցիալական ծառայության հետ համագործակցության արդյունքում ընտրվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները։

Դասընթացավարները շաբաթական 2 օր պարբերականությամբ Եղեգնաձորից մեկնում են գյուղեր, որտեղ էլ իրականացվում են պարապմունքները։ Սյուզան Մարգարյանը նկատում է, որ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն տարբեր դասընթացներ անցկացնելու փորձ ունի, և իրենց այդ գործունեությունը մեծ արձագանք է ստացել համայնքներում։ Շատ երիտասարդներ, նոր մասնագիտական հմտություններ ստանալով, արհեստներ սովորելով, կարողացել են աշխատանք գտնել։

«Երիտասարդներն իրենք են խնդրել, որպեսզի այնպիսի դասընթացներ կազմակերպվեն, որոնց պահանջարկը համայնքում կա։ Օրինակ, Չիվա գյուղում չկա վարսահարդար, սահմանամերձ գյուղերից էլ գալիս են մարզկենտրոն՝ հարսանիքների համար տարոսիկներ, հարսանեկան աքսեսուարներ, ծաղկեփնջեր և այլ պարագաներ գնելու համար։ Խնդիրը լուծելու համար որոշեցինք այս անգամ հենց այդ արհեստները սովորեցնել»,- ասում է ծրագրի համակարգողը։

Սյուզան Մարգարյանը նկատում է, որ դասընթացի մասնակիցներն արդեն իսկ իրենց յուրացրածը կիրառում են առօրյայում՝ տան անդամների, համագյուղացիների վարսերը հարդարելով։ Նա համոզմունք է հայտնում, որ այդպիսով շատ երիտասարդներ աշխատանք կգտնեն և կհոգան իրենց ապրուստը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031