Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Երբ որ գյուղում կրակոցներ էին հնչում, ես այստեղ չէի, դրա համար չէի գնում». «Ժողովուրդ»

Օգոստոս 15,2014 11:00

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե նա ինչու է անտարբեր իր ընտրատարածքում տեղի ունեցող իրադարձություններին։

– Պարոն Հակոբյան, Չինարին այն գյուղն է, որտեղ Ձեզ ձայն են տվել, ինչի արդյունքում Դուք այսօր ԱԺ պատգամավոր եք։ Ինչո՞ւ մինչեւ այսօր որեւէ կերպ չեք «խառնվում», չեք արձագանքում գյուղում տիրող իրավիճակին։ Ձեզ չի՞ անհանգստացնում, թե այնտեղ ի՞նչ է կատարվում։

– Այնպես չէ, որ ես չեմ խառնվում, ես ակտիվ չեմ, ես միշտ էլ իմ ընտրողների հետ հանդիպում եմ, միշտ… վերջինը եղել է հեռախոսազրույց Չինարիի գյուղապետի հետ։ Դուք էլ կարող եք զանգահարել Չինարիի գյուղապետին ու հարցնել ձեր պատգամավորը տեղյակ է, թե ոչ իրադարձություններից։

– Բայց Դուք մինչեւ այսօր գոնե մեկ անգամ չեք գնացել Չինարի գյուղ, «դեպքի վայրում» չեք եղել՝ հասկանալու, թե հասարակ գյուղացին, ի վերջո՝ Ձեր ընտրողն ինչպես է պատսպարվում ադրբեջանական գնդակոծություններից։ Ինչո՞ւ։

– Ոչ մի խնդիր չկա, ես ժամանակ առ ժամանակ… ես ունեմ գրաֆիկ, ես իմ գրաֆիկով գնում, իմ ընտրողների հետ հանդիպում եմ, հաջորդ հանդիպումը իմ ընտրողների հետ լինելու է սեպտեմբեր ամսին։ Ես որ գնում եմ, բոլոր համայնքներում լինում եմ, ոչ թե միայն Չինարի եմ գնում։ Իմ աշխատանքի ոճը դա է։

– Դա Ձեր աշխատանքի ոճն է, բայց այս ընթացքում արտառոց դեպքեր են տեղի ունենում Չինարիում, մի՞թե չի կարելի «շեղվել» այդ գրաֆիկից ու գոնե մեկ անգամ մեկնել գյուղ։

– Երբ որ գյուղում կրակոցներ էին հնչում, ես այստեղ չէի, դրա համար չէի գնում, հիմա սեպտեմբերին գնալու եմ, բայց այս ընթացքում իմ աջակցությունը ցուցաբերել եմ գյուղին։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Շատերին է հայտնի Օրինացից ելած ու Հանրապետական դարձած Հակոբյանն ինչպես է աշխատում իր ընտրատարածքում,հանդիպում ընտրողների հետ ու կատարում իր խոստումները………………………….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031