Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ողջ քաղաքական դաշտ կանգուն էր Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ տարվող պայքարի հաշվին. «Հրապարակ»

Օգոստոս 15,2014 10:36

Ինչքան կարճ կյանք ունի «հանուն ընդդեմի» վարքագիծը։ Այն, ինչ կառուցված է ինչ-որ բանի դեմ, խոչընդոտը հանելուց հետո թղթե տնակի պես փլվում է։ Միայն հանուն ինչ-որ բանի պայքարողների շնչառությունն է երկար, գործը՝ արժեքավոր եւ ստեղծածը՝ մնայուն։

Մի ողջ քաղաքական դաշտ, փաստորեն, տարիներ շարունակ կանգուն էր Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ տարվող պայքարի հաշվին։ Ընդդիմության հոծ շարքերը միասնական էին։ Ընդհանուր թշնամու դեմ ատելությունը, նրան ասպարեզից հեռացնելու կամքը ոչ միայն համախմբում էր նրանց, այլեւ գոյության նպատակ էր ուղենշում։

Բավական էր «թիրախը» վերանար, վերացավ եւ համախմբումը, եւ միասնական նպատակը, եւ ընդհանրապես՝ դաշտն ամբողջությամբ։ Ընդդիմության մարտիկներն այլեւս լռեցին՝ մեգ զրկելով նրանց բոցաշունչ ճառերը լսելու հաճույքից։ Նրանց սպասարկող լրատվամիջոցների աշխատանքը խամրեց ու կորցրեց նախկին հմայքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031