Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն գետնանցումում

Օգոստոս 15,2014 10:29

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ գիշերը, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետևանքով:

Պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարակից գետնանացումում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էմին Ա.-ի դեմքին ձեռքով երեք անգամ հարվածել և մարմնական վնասվածք պատճառել է ոմն Արման:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը 1987 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031