Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր անկյուններում նման «տուփեր» է տեղադրել, որտեղ երեւանցիները կարող են թողնել իրենց առաջարկությունները՝ ավելի լավ Երեւան ունենալու մասին:
Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի հարեւանությամբ գտնվող այս «փոստարկղում» մարդիկ առաջարկություններ անելու փոխարեն՝ աղբ են թողել՝ ծխախոտի տուփ, արեւածաղկի սերմեր, կեղտոտ ցելոֆան, անձեռոցիկ եւ այլն:
Ստացվում է՝ «երրորդ մասում» որեւէ առաջարկ կամ սպասելիք չունեն քաղաքապետարանից եւ իրենց դուր է գալիս թափթփվածությունը: Սա այն դեպքն է, որ քննադատելին քաղաքացիներն են եւ ոչ թե Երեւանի քաղաքապետարանը:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
14.08.2014 թ