Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արհեստական ոգեւորությունը պարտության խորհրդանիշն է»

Օգոստոս 15,2014 15:15

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն իր արձակուրդներն անցկացնում է առաջին գծի մարտական հենակետերում

«Իհարկե՝ ոչ: Խաչիկ Ասրյանն իր ստեղծած երկու հզոր կազմակերպություններով՝ «Սյունյաց արծիվներով», ապա «Հայոց արծիվներով» հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելով՝ շուրջ 12 տարի ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս, միշտ եղել ենք Նախիջեւանի, Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմանագծերում, մարտական հենակետերում: Բնականաբար, ավելի քան վստահ եմ, որ սոցիալական ցանցերում կամ այլ լրատվամիջոցներում հնչած քննադատությունը չի վերաբերում ինձ ու իմ գործունեությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը՝ պատասխանելով հարցին՝ իրեն վերաբերվո՞ւմ է սոցիալական ցանցերում եղած քննադատությունը, որ վերջին սահմանային լարված իրավիճակները բազմաթիվ պաշտոնյաներ ուղղակի իրենց PR-ի համար օգտագործեցին՝ գնալով սահմանային զորամասեր, զինվորական հագուստ հագնել-նկարվելով ու նկարներն անմիջապես սոցիալական ցանցերում տարածելով:

Մեր զրուցակիցը շատ ցավալի է համարում, որ նման իրավիճակներում այդպիսի քննադատություններ են լինում. «Աստված չանի, որ պետական պաշտոնյան կամ շարքային քաղաքացին առիթն օգտագործի, իսկ առիթը շատ վտանգավոր է՝ կիսապատերազմական իրավիճակ, որն ամեն վայրկյան կարող է դառնալ պատերազմական, զինվորական համազգեստ հագնելով, տարբեր հենակետեր այցելելով, սոցիալական ցանցերում իրենց նկարները տեղադրելով՝ իրենց լոբբինգն անեն կամ քաղաքական դիվիդենդներ ձեռք բերեն: Ես դա համարում եմ սրբապղծություն:

Հայ հասարակությունը չպիտի թույլ տա, որպեսզի որեւէ քաղաքացի կամ պաշտոնյա ազնվագույն զինվորականի մահն օգտագործի իր քաղաքական դիվիդենդների համար, երբ Հայաստանի եւ արեւելյան, եւ արեւմտյան ուղղություններում պոտենցիալ թշնամի պետություններ ունենք իբրեւ հարեւան՝ խառնածին ցեղերի արդյունքում ձեւավորված Ադրբեջանն ու Թուրքիա կոչվող պետությունը:

Ուզում եմ հիացմունքս արտահայտել նաեւ հայ հասարակության մեծ հատվածի, լրատվական դաշտի այն պրոֆեսիոնալ հատվածի նկատմամբ, ովքեր այս իրավիճակում իրենց շատ սթափ ու զգոն պահեցին՝ շատ լավ գիտակցելով, որ արհեստական ոգեւորությունը պարտության խորհրդանիշն է: Այսինքն՝ մենք երբեք չպետք է թույլ տանք մեզ արհեստածին ոգեւորություն, ինչը կթուլացնի մեզ՝ ուժեղացնելով հակառակորդին»:

Դառնալով Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպմանը՝ «Հայոց արծիվների» առաջնորդն ասաց, որ ի շնորհիվ «Հայոց նախագահի հաստատակամ պահվածքի, իմաստուն խոսքի եւ հայանպաստ, պետականամետ դիրքորոշման՝ մենք հերթական անգամ ականատեսը եղանք պարտվողական հոգեբանությամբ ապրող, ճշմարտությունն իր համար երկրորդ պլան մղած Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի ընկճված պահվածքին»:

Ասրյանը համամիտ է նախագահ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած այն դիտարկումների հետ, որ հրադադարի պայմանագրից ի վեր՝ տարբեր ձեւաչափերով բոլոր հանդիպումմների նախաշեմին ադրբեջանական կողմն ավանտյուրաների է գնում. «Փառք Աստծո, որ շնորհիվ մեր բանակի՝ ադրբեջանական բոլոր դիվերսիոն գործողությունները կանխվում են հայոց հաղթական զինվորականի կողմից՝ հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով ու ետ շպրտելով:

Մենք սթափ ու սառնասիրտ պետք է ընդունենք մեր սահմանագծում նման բաները: Երկիր մոլորակի գրեթե բոլոր ժողովուրդները շատ լավ հասկանում են, որ Հայաստանը պայքարում է իր ապուպապերի ձեռք բերածը, իր հայրենիքը պահպանելու համար: Իսկ Իլհամ Ալիեւը միայն հոխորտում է, այն էլ՝ Բաքու քաղաքի տարածքում ռազմատենչ հայտարարություններ անելով, որոնք ամեն օր ի չիք են դառնում բոլոր ժողովուրդների աչքի առջեւ»:

Վերջերս հայատյաց հայտարարություններով էր հանդես եկել նաեւ Թուրքիայի արդեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Խաչիկ Ասրյանը գտնում է, որ Թուրքիան այս պահին մեզ համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «հորինված Ադրբեջանն. իր ղեկավարներով, քանզի վերջին մի քանի ամիսներին տարբեր ռազմական դաշինքներ են կնքվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ:

Բացի դա, թուրքական բանակն իր մեծությամբ եւ հզորությամբ աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում: Իսկ պաշտոնական Թուրքիան երբեք էլ չի թաքցրել, որ Ադրբեջանի «կնքահայրն» է ու պատրաստ է մշտապես աջակցել այդ երկրին: Այնպես որ, ըստ Խաչիկ Ասրյանի, Թուրքիայի նախագահի հայատյացությունից պետք է զգուշանանք ու մեկ րոպե առաջ համախմբվենք ազգային բանակի եւ գերագույն գլխավոր հրամանատարի շուրջը: Կյանքն, ըստ նրա, արդեն ապացուցել է, որ մեր հաղթանակը մեր միասնության մեջ է. «Առանձին-առանձին գործելով կամ ներքաղաքական իրավիճակները սրելով՝ միայն ջուր ենք լցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ջրաղացին, ինչն անթույլատրելի է»:

Մեր զրուցակցին զարմացրել եւ վրդովեցրել է այն, որ սահմանային իրավիճակի առիթով խորհրդարանական ուժերի համատեղ հայտարարությունը, որին միացան նաեւ խորհրդարանական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, ողջունվում եւ ներկայացվում է իբրեւ բացառիկ փաստ. «Այսինքն՝ ի՞նչ էինք սպասում, ընդդիմադիր ուժերը չպե՞տք է հայտարարություն անեին: Ես այդ հայտարարությունն ընդունում եմ իբրեւ սովորական հայտարարություն:

Գուցե ավելի շուտ պետք է դա անեին, եթե խոսքը մեր պետության, քաղաքացիների, այդ թվում նաեւ ընդդիմադիրների անվտանգության մասին է: Այդ հայտարարությունը դարձնել դարի փաստաթուղթ՝ պարզապես ամոթալի է: Նաեւ ընդդիմադիրները՝ ձեռքները մեր պետության անվտանգության զարկերակին պահելով, պետք է անընդհատ լինեին մեր բանակի ու գերագույն գլխավոր հրամանատարի կողքին»:

Հետաքրքրվեցինք՝ մեր զրուցակցին շա՞տ է մտահոգում այն հանգամանքը, որ խորհրդարանական չորս ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», աշնանը մեծ համատեղ հանրահավաք են նախատեսում ու խոստանում են «իշխանության հերն անիծել»: Խաչիկ Ասրյանը քթի տակ ծիծաղեց՝ հիշեցնելով, որ ինքն արդեն մեկ անգամ՝ 2012 թվականի մարտի 4-ին, առիթ ունեցել է ասելու ու ապացուցելու, որ այդ ուժերը միասին չեն կարող հրապարակ հանել ավելի մարդ, քան ինքը՝ «Հայոց արծիվներով», երբ 12 հազար մարդով Ազատության հրապարակում նշեցին կազմակերպության երկրորդ տարեդարձը:

Նա նկատի չունի, որ ընդդիմադիր դաշտը երբեւէ ի զորու չէ մարդկանց հրապարակ հանել, պարզապես համոզված է, որ իր ղեկավարած ընդամենը մեկ հասարակական կազմակերպությունը՝ իր նվիրյալներով, աշխատասիրությամբ, պատասխանատվության գիտակցումով, ավելին կարող է: Մանավանդ, իր կարծիքով, ընդդիմությունը չունի նաեւ այն քաղաքական ռեսուրսը, որ «կարողանա իշխանության հերն անիծել», քանզի «որոշ անհատներ անձնական նեղ ու շահադիտական խնդիրների լուծումներից ելնելով՝ միշտ փորձում են ցեխ շպրտել իշխանությունների, գերագույն-գլխավոր հրամանատարի եւ ազգային բանակի վրա»:

Մինչդեռ, ըստ Ասրյանի, այսօր եւ գերագույն-գլխավոր հրամանատարը, եւ մեր բանակը ցույց տվեցին, որ այդ քաղաքական կուսակցապետերն իրականում անշնորհակալ գործով են զբաղված:

Վերջում հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է Խաչիկ Ասրյանը պատրաստվում անցկացնել իր արձակուրդը: «Ամեն տարի ես արձակուրդ եմ վերցնում ոչ թե հանգստանալու, դրա ժամանակը երբեք չունեմ, այլ ավելի հաճախակի այցելելու առաջին գծի մարտական հենակետեր»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Անժելա says:

    Իմ հոգին զույգ հենարաններ ունի`Աստված և Հայրենիք: Գ.Նժդեհ
    Այս արժեքավոր խոսքերը արդիական են նաև մեր օրերում` ի դեմս Ասրյան հայրենասեր մարդու,ում համար հայրենասիրությունը արժեքներից մեծագույնն է,Հայրենիքը`սրբություն:Ապրում է իր եսը մոռացած ` անձը նվիրելով վեհ գործերի ու գաղափարների իրականացմանը:Ապրում է ամեն մի զինվորի կյանքով:Նրա համար միշտ էլ հայ զինվորի կողքին լինելը փառք ու պատիվ է ,իսկ սահմանագծում`մարտական հենակետերում լինելը ` դրախտային արձակուրդ…երբեք գովեստի կարիք չի ունեցել ,նա միշտ իր խոսքը գործ է դարձնում,անձնուրաբար նվիրվում է ….Նրա հայրենասիրությունը սահմաններ չունի..Փառք ու պատիվ Ձեզ, հայոց արծիվներին..

  2. Անշուշտ, իսկ ով է մտածում որ Հայոց Արծիվները ու իր հարգարժան առաջնորդը դասվում են այդպիսինների շարքին`ՈՉ: արդեն 24 տարեկան եմ, ու ինչ ինձ մանկությունից հիշում եմ, այս Հայորդին եղել է Հայոց բանակի, Հայ զինվորի կողքին, ինչպես կարելի է այսպիսի նվիրվածությունը չտեսնել? չեք պատկերացնում, երբ զինորը կանգնած խրամատում, ակն առանց թարթելու հետևում է դարավոր թշնամու` ոսոխի նենգ քայլերին, մեկ էլ հանկարծ լուր է ստանում, որ մայրաքաղաքից իրենց հիշել ու այցելության են եկել, ու այն էլ հզոր մի երիտասարդական կազմակերպության առաջնորդ` պարոն Ասրյանն իր արծիվ տղաներով, դա երբեք ոչմեկ չի կարա մոռանա մի ողջ կյանք, քանզի այսօր շատ-շատերը ավելի մեծ հնարավորություններ ունեն նյութական, որ կարող են փոքրիկ ցանկության դեպքում <> հավատացեք հարցը նյութականի մեջ չէ , այլ այն հոքատարության, այն սրտացավության ու վերաբերմունքի, որի կարիքը զգում են մեր ԱՐԾԻՎ զինվորները, և այսքանից հետո կգտնվի ինչ-որ մեկը, որ կարող է հավասարեցնել Ասրյանին որեվէ պաշտոնյաի?? սկսած Նախիջևանի սահմաններից մինչև հյուսիս-արևելյան դարպաս, ԼՂՀ ողջ պաշտպանական բանակի զորամասերից վերջացրած, բոլորն են հանդիպել այս հայորդու նվիրաբերություններին, իսկ բոցաշհւնչ և կյանք հաղորդող ելույթները վարակել է ավելի քան 60000 երիտասարդների` ովքեր երդւմ են տվել դեռ մանուկ հասակից` անդամագրվելով Հայոց Արծիվներին: Իսկ եթե, ոմանք այսպիսի գործունեությունը որակում են <> խորհուրդ կտաի մտնեք Հայոց Արծիբների կայք. ու ինքներդ ձեր աչքերով տեսեք, այն ողջ իրականությունը, ինչը ասացի, այդ ժամանակ ինքներդ ձեր ողորմելի եվ եժան քայլերը կորակեք անթասիբություն, անազնիիվ քայլ` մեծն ՀԱՅՈՐԴՈՒ հանդեպ: Ակամաից հիշեցի մեծն զորավար, հայ ժողովրդի արժանի զավակ` Գարեգին Նժդեհի պատգամը`<>, եկեք բոլորս առաջնորդվենք այս ոքով` համախմբվենք միասնւթյան տանքիքի տակ` լինենք մեր Ազգային Հզոր Բանակի կողքին, ՀՀ նախագահի կողքին, այդ ժամ ոչոք չի կարող մեզ ծնկի բերել, քանզի Մենք ՀԱՅ ենք:

  3. ԱՐՄԱՆ ՎԱՐԴԵՆԻՍ says:

    Հարգարժան Նելլի, իհարկե հաճելի է, որ անդրադարձել եք քաղաքական գործիչների արձակուրդներին, նաև հատկապես ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ քաղաքական գործիչները սկսել են այցելել 1 -ին գիծ, թեկուզ և ձևական իրենց անձնական փիյառի համար: Իսկ ինչ վերաբերվում է Խաչիկ Ասրյանին և <>, ինքս կարող եմ փաստել, որ նրանք բացառիկ հայրենասերներ են, և թե խաղաղության, թե պատերազմի ժամանակ միշտ էլ հայոց ազգային բանակի ,հայ զինվորի և գերագույն գյխավոր հրամանատարի կողքին են, իսկ մարտական հենակետեր այցելելը շուրջ 4 տարի նրանց անձնական առօրյայի մի մասն է դարձել և ես չէի կասկածում, որ Խաչիկ Ասրյանը իր ամառային արձակուրդը ևս չանցկացներ մարտական հենակետերում:

  4. Անշուշտ, իսկ ով է մտածում որ Հայոց Արծիվները ու իր հարգարժան առաջնորդը դասվում են այդպիսինների շարքին`ՈՉ: արդեն 24 տարեկան եմ, ու ինչ ինձ մանկությունից հիշում եմ, այս Հայորդին եղել է Հայոց բանակի, Հայ զինվորի կողքին, ինչպես կարելի է այսպիսի նվիրվածությունը չտեսնել? չեք պատկերացնում, երբ զինորը կանգնած խրամատում, ակն առանց թարթելու հետևում է դարավոր թշնամու` ոսոխի նենգ քայլերին, մեկ էլ հանկարծ լուր է ստանում, որ մայրաքաղաքից իրենց հիշել ու այցելության են եկել, ու այն էլ հզոր մի երիտասարդական կազմակերպության առաջնորդ` պարոն Ասրյանն իր արծիվ տղաներով, դա երբեք ոչմեկ չի կարա մոռանա մի ողջ կյանք, քանզի այսօր շատ-շատերը ավելի մեծ հնարավորություններ ունեն նյութական, որ կարող են փոքրիկ ցանկության դեպքում ,,ուշադրություն դարձնեն մեզ պաշտպանող արծիվ տղաներին,, հավատացեք հարցը նյութականի մեջ չէ , այլ այն հոքատարության, այն սրտացավության ու վերաբերմունքի, որի կարիքը զգում են մեր ԱՐԾԻՎ զինվորները, և այսքանից հետո կգտնվի ինչ-որ մեկը, որ կարող է հավասարեցնել Ասրյանին որեվէ պաշտոնյաի?? սկսած Նախիջևանի սահմաններից մինչև հյուսիս-արևելյան դարպաս, ԼՂՀ ողջ պաշտպանական բանակի զորամասերից վերջացրած, բոլորն են հանդիպել այս հայորդու նվիրաբերություններին, իսկ բոցաշհւնչ և կյանք հաղորդող ելույթները վարակել է ավելի քան 60000 երիտասարդների` ովքեր երդւմ են տվել դեռ մանուկ հասակից` անդամագրվելով Հայոց Արծիվներին: Իսկ եթե, ոմանք այսպիսի գործունեությունը որակում են ,,իբրև թե ինքնագովազդ,, խորհուրդ կտաի մտնեք Հայոց Արծիբների կայք. ու ինքներդ ձեր աչքերով տեսեք, այն ողջ իրականությունը, ինչը ասացի, այդ ժամանակ ինքներդ ձեր ողորմելի եվ եժան քայլերը կորակեք անթասիբություն, անազնիիվ քայլ` մեծն ՀԱՅՈՐԴՈՒ հանդեպ: Ակամաից հիշեցի մեծն զորավար, հայ ժողովրդի արժանի զավակ` Գարեգին Նժդեհի պատգամը`,, Հայրենիքները ապրում են Հայրենասիրությամբ, և ընկնում նրա պակասից,, եկեք բոլորս առաջնորդվենք այս ոքով` համախմբվենք միասնւթյան տանքիքի տակ` լինենք մեր Ազգային Հզոր Բանակի կողքին, ՀՀ նախագահի կողքին, այդ ժամ ոչոք չի կարող մեզ ծնկի բերել, քանզի Մենք ՀԱՅ ենք:

  5. Սոնա says:

    Ինչքան մեծ է այս մարդու` նվիրվածությունը հայրենիքի հանդեպ: Ամեն բառի մեջ հստակ նշմարվում է` պետության, բանակի և մի ողջ ազգի հանդեպ մեծ սերն ու հոքատարությունը: Գ.Նժդեհի արժանի հետևորդ, հիացմունքս արտահայտելու ուզում եմ գտնեմ գեթ մեկ բառ` Դուք արժանի եք ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդու շնորհին: Աստված թող խաղաղություն բերի մեր երկրին, ու թող մենակ պարոն Ասրյանը հիշի մեր արծիվ զինվորներին, ինչպես միշտ է հիշել և գնահատել ըստ արժանվույնս. Կեցցեք ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ:

  6. ՆժԴԵՀ says:

    Ապրեք պարոն Ասրյան. մամուլում միշտ էլ կարդացել եմ ու ոգևորվել ձեր հայրենասիրական կոչերից, հարկ եղած դեպքում մենք ելի կլինենք միասնական ու անպարտելի, իսկ Ձեր բռնած գործին թող Աստված պաշտպան լինի, քանզի դուք միմիայն, հային Հայրենասիրություն եք քարոզում, ինչով և հպարտանում ենք բոլորս, ողջ մի հնագույն Ազգ, հպարտ է Ձեր պես հայորդի ունենալով: Առաջ Աստված…………….

  7. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ says:

    Մեկնաբանել Ասրյանի աշխատանքները, գործունեությունը թերևս կարիք չկա, միայն ցանկանանք նրա նման հայորդիներ շատ լինեն մեր մեջ ինչպես նաև կառավարությունում

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031