Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի օլիմպիականները խթանիչների հետ կապված խնդիրներ չունեն

Օգոստոս 15,2014 13:00

Համաշխարհային հակադոպինգային ծառայությունը, ինչպես բոլոր մրցաշարերում, Պատանեկան օլիմպիական խաղերում նույնպես խիստ պայքար է մղելու դոպինգի եւ արգելված այլ խթանիչների դեմ:

«Զվարթնոց» օդանավակայանում «Առավոտն» այս հարցի շուրջ զրուցեց Նանջինգ մեկնող Հայաստանի օլիմպիական թիմերի բժիշկ Դավիթ Մոսինյանի հետ: «Բոլոր մարզիկների վիճակը, հատկապես առողջական, լավ է: Գանգատ ունեցողներ չկան: Եթե Նանջինգում էլ այսպես լինի, կարծում եմ, նրանք լավ հանդես կգան: Նախապատրաստության ողջ ընթացքում մշտապես ներկա եմ եղել հատկապես բռնցքամարտի, ծանրամարտի, ջրացատկի եւ լողի հավաքներին ու մարզումներին: Մյուս մարզաձեւերի հետ աշխատել ենք փուլային տարբերակով: Եթե ինչ-ինչ խնդիրներ եղել են, աշխատել ենք դրանք շատ արագ շտկել: Ինչ վերաբերում է արգելված խթանիչներին, հիմա Հայաստանում դրանց դեմ խիստ պայքար է ծավալված եւ մեր պատանի մարզիկները նման խնդիրներ չունեն», – ասաց Դավիթ Մոսինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031