Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը զարմացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը նամակով պահանջելու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունից:
«Պարույր Հայրիկյանի նման փորձառու մարդը պետք է իմանար, որ Սերժ Սարգսյանը նամակներով կամ մարդկանց ընտրությամբ չի եկել իշխանության եւ բոլորվին պատրաստ չէ նամակներ կարդալ, առավել եւս՝ պատասխանել, առավել եւս՝ հրաժարական տալ: Զարմանում եմ Պարույր Հայրիկյանն ինչ է կորցրել, ինչ է ման գալիս: Սերժ Սարգսյանը վաղուց է թարգել նամակներ կարդալ անձամբ իրեն տեղ կհասցնեն, որ Պարույր Հայրիկյանը նամակով հրաժարական է պահանջում, բայց ժողովուրդը մեռավ facebook-ով հրաժարական պահանջել, Սերժ Սարգսյանի շատ պետքն է : Սերժ Սարգսյանը նամակներով, facebook-ով իշխանության չի եկել, այլ «Մարտի 1-ով», քաղաքական հետապնդումներով ,սպանություններով, հալածանքներով , իշխանություն զավթելով է եկել եւ դժվար է նման կենսագրություն ունեցող մարդուց ակնկալել, որ նամակից կազդվի ու հրաժարական կտա: Զարմանում եմ Հայրիկյանի մոտեցման վրա, երեւի հոգու պարտք է, մտածում է գրենք էլի»,- կարծիք հայտնեց պարոն Բարսեղյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Օգնել է ուզում սերժին, օգնել, որ հեռանա և ազատվի հավերժական նզովքից:Ոչ, նա չպիտի հեռանա և պիտի մնա մինչև մոլեգին ու պատմական վերջերգը: