Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը օգոստոսի 14-ին հայտնել է պաշտոնից հեռանալու մասին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ես որոշել եմ ժամանակավորապես հրաժարվել Լուգանսկի ժողովրդավար հանրապետության ղեկավարի պաշտոնից: Վիրավորվելու հետևանքները ինձ հնարավորություն չեն տալիս այս դժվար պահին հանուն Լուգանսկի բնակիչների ամբողջ ուժով աշխատել այս պաշտոնում», – ասել է Բոլոտովը և նշել, որ պաշտոնը զբաղեցնելու համար իրենք որոշել են դիմել ԼԺՀ պաշտպանության նախարար Իգոր Պոլիտնիցկիին: Միաժամանակ նա խոստացել է չլքել ռազմական ճակատը:
Բոլոտովը նշել է, որ այս պահին ԼԺՀ-ում վիճակը բավականին ծանր է, քանի որ Կիևի ուժերը մեծ թվով զորք և ռազմական տեխնիկա են մտցրել այնտեղ. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք գտնվում ենք հումանիտար աղետի շեմին: Այս պայմաններում հանրապետության ղեկավարությունը պետք է աշխատի ամբողջ ուժով», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ