Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջամիլ Չիչեքն այսօր հանդիպել է Անկարայում բուժում ստացող ադրբեջանցի զինվորներին և պաղեստինցիներին: Փոխանցում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Չիչեքը, դիմելով հիվանդներին, ասել է. «Ղարաբաղի և Պաղեստինի հարցով մեր դիրքորոշումը հայտնի է: Ավելի քան 1 միլիոն (իրականում 800 հազարից քիչ, խմբ.) փախստականներ են լքել իրենց տները: Միջազգային հանրությունը շարունակում է այս հարցի նկատմամբ անտարբեր մնալ, սակայն չի դադարում ժողովրդավարությունից խոսել: Ստեղծվել է [ԵԱՀԿ] Մինսկի խումբը: Այդ կազմակերպությունն իրենից միայն անուն է ներկայացնում: Մարդիկ շարունակում են տառապել»:
Ադրբեջանի բանակի երեք զինվորներ, որոնք վիրավորվել են շփման գծում օգոստոսի սկզբին տեղի ունեցած դեպքերի ժամանակ, բուժում են ստանում Թուրքիայում:
Ավելի վաղ վիրավորներին այցելել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ