Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Մեր հանրահավաքներում չի եղել ՀՀ անվտանգությանը սպառնացող որեւէ խոսք, մենք զուսպ ենք»

Օգոստոս 14,2014 18:44

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված իր հարցազրույցում հորդորել էր ընդդիմությանը, որ այս լարված իրավիճակում մի քիչ զուսպ լինեն՝ իշխանությանը քննադատելիս: Նա ասել էր, որ Ալիեւը,երբ ասում է, որ Հայաստանում մարդ չի մնացել՝ կրկնում է ընդդիմության խոսքերը, ուստի պետք է զգույշ արտահայտվել:

Aravot.am-ը ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանին հարցրեց, թե հետեւելո՞ւ է Սերժ Սարգսյանի հորդորին, ընդունելի՞ է դա իր համար, թե՞ ոչ: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե խոսքը վերաբերում է նրան, որ մենք զուսպ չենք, դա արդեն իր գնահատականն է: Մենք շատ ավելի զուսպ ենք, մենք շատ ավելի պետության մասին անհանգստացող ենք: Մեր ելույթներում, մեր խոսքերում չափից ավելի կոռեկտություն կա: Մենք նաեւ հաշվի ենք առնում, որ մենք ՀՀ քաղաքացի ենք, եւ երկրի անվտանգության մասին մտածող ենք: Այն, որ Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ հաշվի են առնում մեր ելույթներում հնչած մտքեր, դա զարմանալի է: Զարմանալի է, որ իր կողմից այդպիսի խոսքեր են հնչեցվում, որովհետեւ չեմ կարծում, որ Ադրբեջանն իր ռազմավարական հարցերը լուծելուց կամ քաղաքականություն մշակելուց այլ ինֆորմացիայի աղբյուրներից չի օգտվում, օգտվում է միայն մեր ելույթներից եւ տվյալներից: Դա պարզապես ծիծաղելի է: Դժվար չի որեւէ մեկին, ով սովորական հնարավորություն ունի ինտերնետից օգտվելու, պարզապես Հայաստանի ցանկացած պետական մարմնի ինտերնետային  կայքից օգտվելուց համապատասխան եզրակացություններ անել: Նույնը անում ենք մենք՝ Ադրբեջանի հետ կապված: Մեզ համար էլ է Ադրբեջանի վիճակագրության պաշտոնական աղբյուրները հնարավորություն տալիս Ադրբեջանի մասին եզրակացություններ անել: Ասենք, երբ խոսքը գնում է նավթի պաշարների նվազման մասին, Ադրբեջանի տնտեսության աճի մասին, գործազրկության մասին: Սերժ Սարգսյանի ասածն ինչ կոչ է, չգիտեմ, ուզում է ասի, որ մեր խոսքերում  հաշվի առնենք միշտ, որ կա Ադրբեջան: Բայց մենք միշտ էլ դա հաշվի առնում ենք: Թող վերցնեն մեր ելույթները կարդան, հանրահավաքների ժամանակ հնչած խոսքերը: Այնտեղ չի եղել ՀՀ անվտանգությանը սպառնացող որեւէ խոսք կամ միտք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031