«Դուք Հայաստանը կործանում եք, մարդ եղեք» բովանդակությամբ նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր Բաղրամյան 26-ում թողեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
«Համենայնդեպս, քաղաքական ուժ է, իր գործառույթներն է կատարում, իսկ նախագահական նստավայրում հարյուրավոր նամակներ են հանձնվում, բայց բոլորն էլ անպատասխան են մնում: Էս երկիրն ընկել է մի երկու խուժանի ձեռքը, որոնք իրենց աչքաչափով են կառավարում, ոչ մի կանոն հաշվի չեն առնում»,- ասաց ազատամարտիկը:
Մեր հարցին, թե ինչ իմաստ ունեն այդ նամակները, որոնք մնում են անպատասխան, պարոն Սարուխանյանն ասաց. «Դրանք ժողովրդին արթնացնելու նպատակ էլ ունեն: Մեր ժողովուրդը սպասում է, որ Տորք Անգեղը պիտի գա ու բոլորի հարցը լուծի, բայց ժողովրդի խնդիրը իրենց ձեռքում է, ու եթե որեւէ քաղաքական ուժ, որը գրագետ նախանշում է հրաժարականի ուղղությունները, ժողովուրդը պետք է օգտվի տվյալ քաղաքական ուժի ծառայություններից:
Ընդդիմադիր կուսակցություններն էլ էր իրենց ընդդիմադիր են համարում, որ ձեն չեն հանում, ամեն ինչ լա՞վ է, թե՞ մտածում են` մեկ է կեղծելու են, մեկ է զոռբա են, բա թող ասեն»:
Կարդացեք նաև
ԱԻՄ-ի նամակներին ՀՀ նախագահի չարձագանքելը պարոն Սարուխանյանը պայմանավորում է վատ բնավորությամբ. «Արդեն բնավորություն է դարձել: Ինքը ինչ է կարո՞ղ էր քաղաքակիրթ բացատրություն տալ, դրա համար էլ չի արձագանքում, որովհետեւ գիտի, որ ամեն ինչ ճիշտ է գրված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարսից շահին նեղացնում ես:Պուտինը շահի խոսքով սերժին պահում է հումորկ համար, դու ուզում ես ինչ անես:Պիտի սպասես մինչև…փրկիչ պատերազմ:Սերժի հարցում հայն ազգովի անզոր է, չգիտես:Պատերազմն է բժիշկը և փրկիչը:
Տորք Անգեղին էլ նույն մարդիկ են շրջապատելու և տանելու են իրենց հարմար հունով…