Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն օգոստոսի 13-ին սկսել էին զորավարժություններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ստորագրած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակներում։
Այսօր՝ օգոստոսի 14-ին , Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՕՊ ստորաբաժանումները կիրառել են «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ։
Կարդացեք նաև
Նկատենք, որ «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը ցուցադրվել էր 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և ադրբեջանական կողմի վկայությամբ, ձեռք է բերվել Բելառուսից։ Այս համալիրի գնման մասին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում խոսք չկա։
Մանրամասները կարող եք կարդալ` razm.info-ի կայքում