Այսօր հրապարակվեց ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը` նվիրված Անանիկյանների բժշկական ընտանիքին։ Նախագծի միջոցով հանրության դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը:
Մինչ այդ ներկայացվել էին Ֆանարջյանների և Սարուխանյանների բժշկական գերդաստանները։ ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է:
ՀՀ առողջապահության նախարարություն