ՀՀ նախագահի՝ շնորհավորական ուղերձը՝ ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քննադատության է արժանացել շատերի կողմից: «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ քայլը առաջին հայացքից նորմալ է, արարողակարգային է, մի կողմից էլ, նրա ձեւակերպմամբ. «Սերժ Սարգսյանը կարող էր ձեռնպահ մնալ, որովհետեւ մենք քաղաքական դիվանագիտական հարաբերություններ չունենք, իսկ իրենց սկսած գործընթացին եւ երկկողմանի համաձայնագրին ես դեմ եմ արտահայտվել ու հիմա էլ դեմ եմ»:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Հյուսիսային Իրաքում կատարվող ողբերգությանը, Գինոսյանը նշեց. «Կատարվածը չեմ կարող ասել ցեղասպանություն է, թե ոչ, բայց պետք էր մեր վերաբերմունքն արտահայտել կատարվածի նկատմամբ: Հիմա արդեն կարծես ուշ է, բուն իրադարձությունների ժամանակ էր պետք դատապարտել: Ընդհանրապես կարծում եմ, որ մեր հզորությամբ կարող ենք հաղթել ցեղասպանությանը»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ սոցցանցերում հայրենասիրական կոչեր հնչեցնելուն: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, որն, ի դեպ, սահմանից նոր էր վերադարձել եւ դարձյալ սահման էր մեկնում, գործնական հայրենասիրությունն ավելի ճիշտ է: Մյուս կողմից էլ, նա դեմ է ճոռոմաբանությանը եւ համոզված է, որ եթե ամեն մեկը՝ սկսած ուսուցչից, վերջացրած բանակի սպայով, իր գործը լավ կատարի, կունենաք հզոր հայրենիք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ողնաշարով ղարաբաղցի է, քաղաքակրթության վերջին ճիչն է, հումանիզմի աղը, նա որ չշնորհավորի, ո*վ շնորհավորի: