Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոնուսի» բնակիչները մեծից փոքր կառավարության առաջ էին

Օգոստոս 14,2014 17:21

Այսօր «Տոնուս» շինարարական կազմակերպությունից քաշված մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի առաջ՝ փոքր երեխաներին գրկած, բողոքի ակցիա էին անում: Նրանց խոսքերով, դեռեւս 2008 թվականին պետք է ստանային իրենց բնակարանները, սակայն մինչ օրս փողոցներում են: «Տոնուսի» բնակիչներին պատկանող շենքը, որը կիսակառույց վիճակում գտնվում է Դավիթաշենում, որպես գրավ հայտնվել է «Արցախ բանկի» ձեռքին, շինարարական կազմակերպությունն էլ սնանկ է ճանաչվել:

Aravot.am-ի հետ զրույցում «Տոնուս»-ից տուժած բնակիչներն ասացին, որ ներկայումս 150 ընտանիք, որոնք պետք է տուն ստանային այս շինարարական կազմակերպությունից, ֆինանսական եւ բարոյական վնասներ են կրել, քանի որ բացի այն, որ ապրում են վարձով, տուն չունեն, հազարավոր դոլարներ էլ կորցրել են: Գումարը տվել են շինկազմակերպությանը եւ մի օր պարզել, որ խաբված վիճակում են:

«Կառավարությունն ուղարկում է «Արցախ բանկ», բանկն էլ ասում է`շենքը գրավ է եւ մեզ է պատկանում, քանի որ ընկերությունը շենքը կառուցելու դիմաց գումարներ է վերցրել»,-ասում են բնակիչները:

Նրանք պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որն այդպես էլ չիջավ: Փոխարենը՝ բնակիչների բողոքը վերցրեց կառավարության նամակների բաժնի ներկայացուցիչը` հավաստիացնելով, որ կփոխանցի վարչապետին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031