Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը «Դուք Հայաստանը կործանում եք, մարդ եղեք» բովանդակությամբ նամակ է ստանալու (Տեսանյութ)

Օգոստոս 14,2014 17:12

Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ԱԻՄ-ականներն այդպես էլ չհավաքվեցին:

Թեեւ ավելի վաղ հայտարարել էին, որ նախագահի հրաժարականի պահանջով հավաքվելու ու բողոքի ակցիա են անցկացնելու: Բայց իրենց նախատեսած ակցիան հետաձգել են` ՀՀ նախագահի ` Հայաստանից բացակայության պատճառով:

ԱԻՄ-ականներից Բաղրամյան 26 էր եկել միայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ազգականը` Վրեժ Զատիկյանը ու նախագահի հրաժարականի պահանջով իրենց 2-րդ նամակը հանձնեց: Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱԻՄ-ականները նույն պահանջով նախագահին նամակ էին ուղարկել:

«Այս անգամ հարկ գտանք երկրորդ նամակը ուղարկել, քանի որ առաջին նամակը մնաց անպատասխան: Սա անկրթություն, անշնորհքություն էր նախագահի եւ իր վարչակազմի կողմից: Քանի որ իրենց դիմողը եղել է ամենահին կուսակցությունը, եւ հանրապետականներն էլ ԱԻՄ-ից են ծնվել: Լինելով նրանց նախահայրը` իրենց բարեկամական նամակ ենք գրել, որ դուք Հայաստանը կործանում եք, մարդ եղեք եւ հրաժարական տվեք ամբողջ վարչախմբով:

Եվ մեր բարեկամական նամակի պատասխանը չստանալով` այս անգամ գրեցինք, որ իրավունք չունեք մեզ չպատասխանելու, քանի որ Հայաստանը կործանում եք, եւ Հայաստանը միայն ձերը չէ, պատկանում է բոլոր հայերին»,- Aravot.am-ին ասաց Վրեժ Զատիկյանը:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031