Հայ գինեգործների միությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 90-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո Երևանում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների հայ խոշորագույն կոնյակագործ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, խաղողի և գինու միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ծովինար Լևոնի Պետրոսյանը:
Համաշխարհային գինու և կոնյակի երկնակամարում մի լուսավոր աստղ մարեց: Դեռևս 1970-ականներին ֆրանսիացիները նրան շնորհեցին «կոնյակի առաջին տիկին» տիտղոսը, իսկ դրանից շատ տարիներ առաջ Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայի երկրներում նրան համարում էին «կոնյակի թագուհի»:
«Առավոտ» օրաթերթ
14.08.2014 թ.