Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եզդիները Ֆրանսիայի փոխդեսպանին` «Իրաքում երեխաներին մայրերի աչքի առաջ կոտորում են» (տեսանյութ)

Օգոստոս 14,2014 16:28

Ֆրանսիայի դեսպանատան առաջ հավաքված եզդիների բողոքին արձագանքեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տեղակալը`Էլիզաբեթ Գինելը, որն ընդունելով Ֆրանսիայի իշխանություններին ուղղված նամակը, հավաստիացրեց, որ Ֆրանսիան առաջիններից մեկն է եղել, որն արձագանքել է Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցած դեպքերին։

Եզդիների ակցիան ղեկավարող «Միդիա Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը տիկին Գինելին հանձնեց նամակ եւ հորդորեց այն փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին. «Իրաքում եզդիներին կոտորում են, բայց աշխարհը լռում է: 21-րդ դարում կրկին ցեղասպանություն են անում, մայրերին երեխաների աչքի առաջ մորթում են, երեխաներին` մայրերի»: Դեսպանի օգնականն ասաց, որ իրենք թարգմանել եւ իրենց կառավարությանն են ուղարկել նաեւ Հայաստանի իշխանություններին ուղղված եզդի ժողովրդի նամակը, որտեղ կոչ է արվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում բարձրացնել եզդիների հարցը:

Դեսպանի օգնականը նաեւ ասաց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը դիմել է Եվրոպայի երկրների իր գործընկերներին` կոչ անելով միանալ ու բողոքի ձայն բարձրացնել Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող իրադարձությունների դեմ։ Նա ասաց, որ իրենք դիմել են նաեւ հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպություններին: Ամո Շարոյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը արձագանքելու եւ այս օրերին եզդի ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Ֆրանսիայի դեսպանատնից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031