Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին վիրավորելու համար Էրդողանին հնարավոր է դատի տան Թուրքիայում. Haqqin.az

Օգոստոս 14,2014 15:49

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է Էրդողանի դեմ դատական հայց ներկայացնել հայերի նկատմամբ հրապարակայնորեն ռասիստական արտահայտություններ անելու համար, հայտնում է «Haqqin.az»-ը՝ հղում անելով «CNN Turk»-ին:

Թուրքիայի նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Էրդողանը «NTV» հեռուստաալիքի եթերում ասել էր. «Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց դրանից ավելի վատ բան էլ են ասել. ինձ հայ են անվանել»:

ԺՀԿ պատգամավոր Հուրշիդ Գյունեշը, անդրադառնալով Էրդողանի հայատյաց հայտարարությանը, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Ըստ Քրեական օրենսգրքի և Սահմանադրության, նա փաստացի հանցանք է գործել: Դա ատելության քարոզ է»:

Գյունեշը հավաստիացրել է, որ Էրդողանին պատասխանատվության ենթարկելու համար դատախազություն հայց կներկայացնի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031