Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոլանդ Շառոյանը՝ ՀՀ նախագահի՝ էրդողանին հղած ուղերձի մասին. «Արարողակարգ է, էթիկա, որ պահպանվել է»

Օգոստոս 14,2014 15:20
Roland Sharoyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Թուրքիայի ժողովրդին էլ մաղթել բարեկեցություն եւ առաջընթաց: Սերժ Սարգսյանի ուղերձը բուռն քննադատությունների տեղիք է տվել եւ քննարկվել տարբեր հարթակներում:

ՀՀ մշակույթի նախկին նախարար, գրող Ռոլանդ Շառոյանը Аravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեքստին ծանոթ չէ, բայց նորմալ է վերաբերվում նախագահի շնորհավորական ուղերձին. «Որեւէ վատ բան չեմ տեսնում, իր հարեւան երկիրն է, նախագահ է ընտրվել, արարողակարգ է, էթիկա, որը պահպանվել է: Նորմալ քայլ է»:

Մտավորականից նաեւ հետաքրքրվեցինք՝ հայերն ամբողջ աշխարհից պահանջում են ճանաչել իրենց ցեղասպանությունը, բայց Հյուսիսային Իրաքում եզդիների հետ այժմ կատարվողին արդյոք համարժե՞ք են արձագանքում: «Ես տեղյակ չեմ, թե իշխանությունները, Ազգային ժողովը, կառավարությունը կամ նախագահը ինչպես են արձագանքել եզդիների հետ կատարվողին, չգիտեմ՝ ինչ են ասել:

Դա ընդհանրապես որպես երեւույթ պետք է դատապարտվի, մանավանդ որ՝ անգամ երեխաների ջարդ է իրականացվել: Անպայման պետք է պետականորեն դատապարտվի, տեղյակ չեմ, գուցե արձագանքել են, իսկ եթե չեն արձագանքել, սխալ են արել, պետք է անպայման դատապարտվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031