Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրեյ Արեշեւ. ՌԴ-ն չի մտածում խաղաղապահ ուժեր տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում

Օգոստոս 14,2014 15:18

«Ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել, այն էլ ուկրաինական ճգնաժամի պարագայում: Այդուհանդերձ Ռուսաստանը զերծ չմնաց որոշ ջանքեր գործադրելու, որպեսզի թեկուզ ժամանակավոր, բայց հաշտեցնի հակամարտող կողմերին: Բայց Ռուսաստանը միակ խաղացողը չէ Հարավային Կովկասում և միակ համանախագահողը չէ: Պարբերաբար շրջանառվող լուրերը, թե Ռուսաստանը միայն մտածում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ղարաբաղյան հակամարտության գոտում, ուղղակի աբսուրդային են:

Թեև Ռուսաստանն անշուշտ հետաքրքրված է, որպեսզի շփման գծում արյուն չթափվի և սրացում չլինի, քանի որ ցանկացած նման միջադեպ ու երևույթ բացասաբար է անդրադառնում նաև ՌԴ վրա»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում կարծիք հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների համատեղ հանդիպումը, որը որոշակիորեն լարվածությունը մեղմացրեց, իր ազդեցությունը կունենա առաջիկայում ևս`պահպանելով այդ մեղմացումը: Նա հույս հայտնեց, որ հետագայում Ռուսաստանը փոքր-ինչ ավելի ինքնուրույն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված մոտեցումներում. «Կովկասը հանդիսանում է պոտենցիալ անկայունության մի գոտի տարածաշրջանում, որը ունակ է խոչընդոտող հանգամանք դառնալ, օրինակ, ռուս-իրանական համագործակցության խորացման առումով:

Ես կարծում եմ՝ և ՌԴ-ն, և Իրանը, ինչպես նաև այն բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են, որպեսզի Կովկասը երկարատև կրակի օղակ չդառնա, կանեն ամենը, որպեսզի կարողանան Ղարաբաղյան հակամարտության գոտում գոնե պահպանել առկա ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական բալանսը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Կլկլում է ջուրը ղեյրանի,
    Խանի դեմ սանդալի վրա…

    էյ, խանի երկիր, թաջիրի երկիր…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031