Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօրվա անարխիստական Հայաստանը պառլամենտարիզմի դաշնակցական սկզբունքներով ղեկավարելն անհնար է»

Օգոստոս 14,2014 15:17

«Ստեղծել են սահմանադրական բարեփոխումների ինչ-որ մի հանձնաժողով, ո’չ հրավիրել են ինձ, ո’չ այնտեղ մարդ եմ տեսնում»,- այսօր` օգոստոսի 14-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքերով` Սահմանադրության մեջ 3 փոփոխության անհրաժեշտություն կա ` նոր տնտեսական բլոկի ձեւավորում, նոր տիպի քաղաքական համակարգի ձեւավորում, այսինքն` կուսակցությունների մասին բարեփոխման ձեւավորում եւ այդ հիմքի վրա ընտրական իրավունքի ձեւավորում: Անդրադառնալով իր առաջարկած առաջին փոփոխությանը՝ մարքսիստը նշեց, որ անհրաժեշտ է համարում արտադրության միջոցների, արտադրողական ուժերի սեփականության ձեւերի կոնվերգենցիայի վրա խարսխված տնտեսական բլոկը.

«Տնտեսական բլոկը պետք է հնարավորություն ստեղծի պետության մեքենայի համար սեփականության ձեւերի դինամիկ փոփոխություն` ըստ անհրաժեշտության, այսինքն` երբ ապազգայնացնել արտադրության միջոցները, երբ ազգայնացնել»:

Դավիթ Հակոբյանը կարծում է` սահմանադրական բարեփոխումներով նախատեսված խորհրդարանական ինստիտուտի անցնելու եւ նախագահական ինստիտուտը վերացնելու համար հարկավոր է կուսակցությունների մասին օրենքի խորը փոփոխություններ, այսինքն` սկզբունքների նոր օրենք կուսակցությունների մասին.

«Արդյոք անհրաժե՞շտ է այս պահին, պատմական այս ժամանակաշրջանում ժողովրդին զրկել ներքեւից ուղղակի ղեկավար ընտրելու իրավունքից եւ նախագահական ընտրությունները վերածե՞լ քաղաքապետի ընտրությունների, թե իբր, թե մի քաղաքական ոհմակ մեծամասնություն կգրավի, եւ նա իր միջից վարչապետ կընտրի, երբ որ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը նախագահական ինստիտուտներով են: Այսօր բեկումնային այս պահին անհրաժեշտ է ուժեղ նախագահական ինստիտուտ»:

Մեջբերելով Իոսիֆ Ստալինի խոսքերն ուղղված Ուինսթոն Չերչիլին, թե անարխիստ Ռուսաստանը չեն կարող կառավարել անգլիական ժողովրդավարական եղանակով եւ խորհրդարանական ինստիտուտով` Դավիթ Հակոբյանը բացականչեց.

«Այսօրվա անարխիստական Հայաստանը պառլամենտարիզմի դաշնակցական սկզբունքներով ղեկավարելն անհնար է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031