Կառավարության շենքի առաջ եզդիների ցույցի ընթացքում կրքերն այնքան շիկացան, որ ժամանեցին բարձրաստիճան ոստիկաններ։
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եզդիների առաջնորդին հորդորեց ճանապարհն այլեւս չփակել եւ չխոչընդոտել այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։
Ապա բողոքի դուրս եկած եզդիներին լսելու համար կառավարության շենքից ընդառաջ եկավ աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Գուրգեն Դումանյանը, որը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է։ Նա ցուցարարներին վստահեցրեց, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն զբաղվում է նրանց հարցերով։ Ասաց նաեւ, որ դիմել են Հայաստանում գործող դիվանագիտական բոլոր կառույցներին եւ գործընթացը շարունակվում է։
Կարդացեք նաև
Այս պահին ակցիայի մասնակիցները կրկին շարժվում են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
Հասնելով Ֆրանսիայի դեսպանատուն, ցուցարարները սպանված երեխաների լուսանկարները պարզած՝ կրկին կոչ արեցին միջամտել, որպեսզի Իրաքում դադարեցվի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը։ Այս պահին Ֆրանսիայի դեսպանատնից դեռ ոչ մի արձագանք չկա։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ