Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Արեշեւ. «Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ճնշում ՌԴ դաշնակիցների վրա» (Տեսանյութ)

Օգոստոս 14,2014 15:11

«Վերջին ամիսներին ամերիկյան պաշտոնյաների, մասնավորապես Ջեյմս Ուորլիքի սկանդալային հայտարարություններից հետո ականատեսն ենք եղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ համակարգային ճնշումների գործադրմանը»,- «Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Բանախոսի կարծիքով, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն «որոշ ուժերի» կողմից գուցե դիտարկվում են, որպես հակամարտության ավելի թույլ կողմեր: Իր դիտարկումները Անդրեյ Արեշեւը այսպես հիմնավորեց. «Վերջին ամիսներին մենք այդ կամպանիան տեսել ենք՝ թե քարոզչական, թե քարոզչական ճնշման առումով, ընդ որում միշտ չէ, որ դա արտաքին էր, նաև Հայաստանի ներսում էլ ենք դրա ականատեսը եղել: Եվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարություններն էլ գրեթե զգուշացում էին պարունակում, որ իրենց համար ցանկալի չեն Հայաստանի առևտրա-տնտեսական հարաբերությունները ՌԴ հետ: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ճնշում ՌԴ դաշնակիցների վրա»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով սահմանային լարվածությանը, քաղաքագետը նշեց, որ այս անգամ լարվածությունը բավականին լուրջ էր եւ զոհերի թվով էլ աննախադեպ: Լարվածությունը ծրագրավորողների եւ իրականացնողների դրդապատճառները, ըստ նրա, կարող են տարբեր լինել. «Մեկը գուցե փորձեց շոշափել իրավիճակը ռազմական գործողություններով` հասկանալու, թե ինչ կստացվի և հաջողության դեպքում գուցե ավելին անելու ակնկալիքով: Մյուսը, գուցե ձգտում էր հասնել ինչ-որ պրոպագանդիստական արդյունքի»:

Բանախոսը նկատեց, որ Քարվաճառում բացահայտված առաջին դիվերսիոն խմբի մոտ ադրբեջանական դրոշ էր հայտնաբերվել: Նա, ընդհանուր առմամբ, ակնարկում էր, որ հիմնական դրդապատճառը Հայաստանի վրա համակարգային ճնշում գործադրելն էր, այս ճանապարհով պարտադրել հայկական իշխանություններին, որ որոշակի փոփոխության ենթարկեն արտաքին քաղաքական կուրսը. «Այդուհանդերձ դա չաշխատեց, որովհետև հստակ երևաց, որ հայկական կողմը պատրաստ էր նման գործողությունների, ինչն ապացուցում է թե կողմերի կորուստների վիճակագրությունն ու հարաբերակցությունը եւ այն, թե որ կողմն էր իրականությունը ներկայացնում և ոչ թե ապատեղեկատվություն տարածելով զբաղված»:

Պարոն Արեշևը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ինչպես իրավիճակը օգտագործվեց նաև քաղաքական նպատակներով և ինչպես ոմանք շտապեցին պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: «Ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել»,- ասաց նա՝ վստահ, որ նման փորձեր էլի կլինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031