Այս պահին եզդիները փակել են Ամիրյան փողոցը։ Բողոքի ակցիայի ներկայացուցիչները չընդունելով կառավարության առաջարկը՝ հանդիպելու եւ բանակցելու շենքի ներսում, շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Սակայն ճանապարհին որոշեցին կանգնել եւ փակել Ամիրյան փողոցը՝ թույլ չտալով, որ երթեւեկությունը շարունակվի։
Փողոցի մեջտեղում կանգնած՝ նրանք վանկարկում են «Վար-չա-պե՛տ»: Ոստիկանները պատ են կազմել եւ չեն թողնում, որ ակցիայի մասնակիցները փողոցով առաջ շարժվեն։
Նրանք ցուցարարներին հրելով մի կողմ՝ փորձում են ազատել Ամիրյան փողոցի երթեւեկելի մասը։
Ոստիկանները ուժ գործադրելով եւ հրելով՝ ցուցարարներին փողոցից դուրս բերեցին եւ ազատեցին այն։ Սա վրդովեցրեց բողոքի մասնակիցներին եւ նրանք վեճի բռնվեցին ոստիկանների հետ։ Հրմշտոցի ընթացքում մի քանի ակցիայի մասնակիցներ ընկան, սակայն, բարեբախտաբար, տուժողներ չեղան։
Կարդացեք նաև
Նրանք նորից վերադարձան կառավարության շենքի մուտքի մոտ եւ սկսեցին վանկարկել «Վարչապե՛տ, վարչապե՛տ»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ