Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանում որսագողության վերահսկողությունն այդքան էլ իդեալական վիճակում չէ»

Օգոստոս 14,2014 13:43

«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով որսասեզոնի բացմանը, նշեց, որ սովորաբար որսասեզոնը բացվում է օգոստոսի վերջին, Աստվածածնի տոնի հաջորդ կիրակին, սակայն այս տարի դեռեւս սեզոնի բացման մասին խոսք չի գնում: «Ենթադրաբար որսի սեզոնը կբացվի օգոստոսի 23-ին»:

Էդուարդ Սարիբեկյանը ճիշտ չի համարում այն կարծիքը, որ որսորդությունը բացասական երեւույթ է. «Որսը մի քանի խնդիրներ կարգավորելու միտում ունի: Ամենակարեւորը հայ ժողովրդի համար այն է, որ կարեւոր չէ որսի առարկան եւ որսի քվոտան: Դարեր ի վեր որսը եղել է երիտասարդների զենքին տիրապետելու ուսուցման միջոց եւ սահմանին տեղի ունեցող ներկայիս լարված իրավիճակում զենքին տիրապետելը յուրաքանչյուր պատանու համար պարտադիր պայման է»:

Պրն Սարիբեկյանը, խոսելով անօրինական որսի եւ արգելված որսատեսակներից, նշեց, որ Հայաստանը որսատեսակներով այդքան էլ հարուստ չէ. «Հիմնականում արգելվում է վայրի խոզերի, արջերի, կատվազգիների որսը: Մի մասի որսը արգելված է պատճառաբանված, օրինակ`բեզոարյան այծը, հայկական գորշ արջը, մուֆլոնը, անհետացման եզրին են»:

Էդուարդ Սարիբեկյանի պնդմամբ` որսագողության վերահսկողությունը այդքան էլ իդեալական վիճակում չէ. «Սակայն եղած հնարավորությունների սահմանում հսկողությունը կարելի է ավելի ուժեղացնել»: Պրն Սարիբեկյանի խոսքով` որոշ որսատեսակների, օրինակ՝ բեզոարյան այծի, կատվազգիների դեպքում, պաշտպանության ծախսերը կառավարությունն ամբողջությամբ չի կարողանում հոգալ:
Պրն Սարիբեկյանը բնապահպանական հասարակական կազմակերպություններին առաջարկում է ոչ թե փնովել, քննադատել որսը եւ որսորդներին, այլ իրենց միջոցներից մի փոքր մաս հատկացնել` կենդանիների պաշտպանությունը եւ որսի վերահսկողությունը ուժեղացնելու համար:

Բանախոսը նշեց, որ շատացել է բեզոարյան այծերի պոպույացիան, սակայն նույնը չի կարող ասել թռչունների մասին, քանի որ տարեցտարի լորի քանակն է պակասում, ջրլող թռչունների եւ հատկապես բադերի քանակն արդեն պակասել է, միայն ավելացել են ագռավներն ու կաչաղակները:

Որսագողության թեման շարունակելով՝ պրն Սարիբեկյանը նշեց, որ շատ մարդիկ որսորդական կազմակերպության անդամ են դառնում ուղղակի զենք ունենալու նպատակով. «Ակտիվ որսով զբաղվում են զենք ունեցողների կեսը, իսկ այն մյուս կեսը, որոնք ուղղակի զենք ունեն եւ ակտիվ որսով չեն զբաղվում, շատ հաճախ դառնում են ակամայից որսագողեր` ունեն հրացան, չգիտեն ինչ անեն եւ կրակում են այնպիսի թռչունների, որոնց որսը արգելված է»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031