Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի զինված ուժերի պատրաստվածությունը բարձ է»

Օգոստոս 14,2014 13:42

«Ես բարձր եմ գնահատում ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի զինված ուժերի պատրաստվածության, գրագիտության աստիճանը: ՀՀ եւ ԼՂՀ բանակները պատրաստ էին կանխել առաջնային գծում լարվածությունը` նաեւ սեփական հերոսության արդյունքում»,- այսօր «Նովոստի» մամուլի ակումբում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը` պատասխանելով լրագրողներից մեկի` Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական պատրաստվածության մասին հարցին:

Վերլուծելով Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների պատկերը, բանախոսը նկատեց, որ հայկական կողմերի հետախուզությունը բավական լավ է աշխատել` շատ արագ կարողանալով հասկանալ, թե սահմանի ո՞ր հատվածներում են նախապատրաստվում նման գործողություններ եւ արագ ու նվազագույն կորուստներով կարողանալով կանխել դրանք: Ոչ միայն ռազմական, նաեւ բարոյական առումով, ըստ փորձագետի, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի ներկայացուցիչները կարողացան սառնասրտորեն եւ ամուր կանգնել առաջնային մարտական կետերում:

Նա հատուկ ուշադրություն է հրավիրում նաեւ այն փաստի վրա, որ հայկական կողմը չգնաց ադրբեջանական ավանտյուրային եւ չավելացրեց կիրառվող զինտեխնիկայի քանակը` այդպիսով կանխելով առավել մեծ բախումները: «Հայ զինվորներով հերոսություն ցուցաբերեցին` հավասարակշռելով իրենց ուժերը որոշ պետությունների կողմից հատուկ պատրաստված պրոֆեսիոնալների դեմ»,- ասաց նա:

Փորձագետը ոչ պակաս էական է համարում այն հանգամանքը, որ խաղաղ բնակիչները եւ կամավորական ջոկատները կանգնեցին առաջին գծում` իրենց զինվորի կողքին: «Ողջ հանրապետությունն արձագանքեց այդ սպառնալիքին եւ շատ բարձր էր այդ մարդկանց հոգեբանական կամքը, որ պատրաստ ենք մեռնել, բայց չենք զիջի»,- ասաց բանախոսը` հավելելով, որ հայկական կողմն իրականում կանգնեց առաջին գծում ոչ այն պատճառով, որ իր երկրի ղեկավարությունն էր այդպես ցանկանում, այլ մարդիկ իրենց հայրենիքն էին պաշտպանում, ինչը թույլ տվեց կանխել ադրբեջանական կողմի աննախադեպ պրովոկացիան: «Բաքուն պետք է հասկանա իրավիճակը:

Ոչ ոք չի պատրաստվում ետ գնալ զբաղեցրած դիրքերից: Դա այդ մարդկանց հողն է, որը չեն պատրաստվում որեւէ մեկի տալ: Եվ եթե որեւէ մի տեղ, ինչ-որ մեկը որոշում ընդունի, որ այդ մարդիկ պետք է հեռանան` թողնելով սեփական բնակավայրերը, նրանք չեն գնա այդ որոշմանը: Դա իրատեսական չէ: Դա իրենց հողն է, եւ այդ մարդիկ կպահեն իրենց հողը` ի տարբերություն հակառակ կողմի»,- ասաց բանախոսը:

Ըստ Վլադիմիր Եվսեեւի, Ադրբեջանին իր պրովոկացիոն գործողություններում ոգեւորում էր Արեւմուտքը. «Արեւմուտքի հաշվարկն այն էր, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, եւ հնարավոր կլինի հաջողել այս տարածաշրջանում` թուլացնելով Ռուսաստանի դիրքերը, բայց ՌԴ-ն մշտապես պաշտպանելու է իր եւ իր գործընկերների շահերը: Ադրբեջանում, դա, ցավոք, չեն հասկանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031