Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստուհիները համաշխարհային օլիմպիադան եզրափակում են Իսպանիայի հետ պայքարով

Օգոստոս 14,2014 13:07

Հայաստանի կանանց հավաքականը, որ Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրից հետո թիմային 15,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում, այսօր պայքարը եզրափակում է Իսպանիայի հետ դիմակայությունով:

Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը խաղալու է Սաբինա Վեգա Գուտիերեզի հետ: Մյուս զույգերն են. Լիլիթ Մկրտչյան-Օլգա Ալեքսանդրովա, Լիլիթ Գալոյան-Անա Մատնաձե, Մարիա Կուրսովա-Ամիլիա Արանեզ Մարիլլո:

Հաղթելու եւ հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում մեր կանանց ընտրանին կարող է գերազանցել նախորդ օլիմպիադայի արդյունքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ e3e5-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031