Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով վկա. «Չգիտեի՝ ո՞վ է Վազգենը, ի՞նչ է պատահել»

Օգոստոս 14,2014 13:05

Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց գործով վկա Գոհար Միքայելյանը:

Նա իր ցուցմունքի սկզբում հայտարարեց. «Չգիտեի՝ ո՞վ է Վազգենը, ի՞նչ է պատահել»:

Այնուհետև տեղեկացրեց, որ ինքը բնակվում է Ծերեթելի, այժմ Արտաշիսյան 39 շենքում: Գոհարի հարևանը՝ Գրիգոր Հովակիմյանը, 2007 թվականին, ըստ մեղադրող կողմի, կենսաթոշակ է ստացել, սակայն այդ ժամանակ նա երկրում չի եղել:

Khachikyan 1

Գոհար Միքայելյանը չէր ճանաչում ամբաստանյալներից ոչ մեկին: Նա դատարանին հայտնեց. «2000-ին Գրիգոր Հովակիմյանը մեկնել է Ամերիկա: Նրանք ինտելիգենտ մարդիկ էին, և հնարավոր չէ, որ որևէ մախինացիա անեին, օրենքից դուրս բան անեին ու իր բացակայությամբ թոշակ ստանային»: Գոհար Միքայելյանը նշեց, որ Հովակիմյանն այստեղ բարեկամներ չուներ, եղբայրն էր, որ մահացել է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031