Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստամոքսներին տիրություն արեք, որսագողերի ջրաղացին ջուր մի լցրեք (Տեսանյութ)

Օգոստոս 14,2014 12:48

Aravot.am-ը «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանից այսօր հետաքրքրվեց` Սեւանա լճի ջրի մակարդակի իջեցմանը զուգընթաց ի՞նչ աստիճանի վրա է գտնվում լճում ձկնորսության վերահսկողությունը, ինչին պրն Սարիբեկյանը պատասխանեց, որ Սեւանա լճում գնալով իրավիճակը վատթարանում է:

«Եթե նախորդ տարիներին կարողանում էին որոշակի քանակությամբ որս կատարել, ապա վերջին տարիներին այդ քանակությունը, պրոգրեսիայով ու մի քանի գործակիցներով պայմանավորված, սկսել է պակասել»,- նշեց նախաձեռնության անդամը:

Պրն Սարիբեկյանի խոսքով` Սեւանի մակարդակի իջեցումը շատ է խանգարում, քանի որ ձվադրման համար նախատեսված առափնյա ծանծաղուտները հիմա նորից ցամաքել են, որն էլ ձկնատեսակների վերացման համար մեծ խթան է հանդիսանում. «Շատ ցավում եմ սիգի համար: Սեզոնին անընդհատ, ամեն տեղ` շուկաներում, փողոցներում, կրպակներում, կարելի է տեսնել սիգի վաճառքը: Ես չեմ հասկանում, որտեղի՞ց է այդ սիգը հայտնվում: Ընդամենը կարելի է չէ՞ մեկ-երկու տարի ստամոքսին տիրություն անել, չառնել էդ սիգը, քանի որ դա նշանակում է ես կերակրում եմ էդ որսագողին»:

Պրն Սարիբեկյանը կոչ է անում չգնել սիգ ձկնատեսակը, քանի որ, եթե որսագողերը տեսնեն ոչ այն քիչ է վաճառվում, ապա այլեւս չեն որսա եւ այն չի վերանա:

Մանրամասն` տեսանյութում

«Եթե բոյկոտենք սիգի առքը, ապա կազդենք վաճառքի վրա, վաճառքի վրա ազդելու դեպքում` կազդենք որսագողության վրա: Գոնե մի քանի տարի պետք է թույլ տանք, որ Սեւանը շնչի եւ նորից ունենանք նախկին պատկերը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031