Վերջին 25 տարիներին աշխարհի լավագույն կին շախմատիստ, հունգարացի գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի ավարտին «The Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է ակտիվ շախմատին հրաժեշտ տալու մասին:
Յուդիթ Պոլգարը մասնակցում է բացառապես տղամարդկանց մրցաշարերին, որոնք, ինչպես հայտնի է, խաղամակարդակով զգալիորեն բարձր են կանանց մրցաշարերից: Տրոմսյոյում նույնպես Յուդիթն ընդգրկված է Հունգարիայի ազգային հավաքականի կազմում եւ 7-րդ տուրի Հայաստանի հետ դիմակայությունում չորրորդ խաղատախտակի առջեւ ոչ-ոքի է արել Հայաստանի ու աշխարհի լավագույն գրոսմայստերներից մեկի՝ Վլադիմիր Հակոբյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ The Times-ի