Այսօր Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան:
Եզրափակիչ՝ 11-րդ, տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Չեխիայի Հանրապետության ընտրանու հետ: Ըստ խաղատախտակների հերթականության զույգեր կազմել են Լեւոն Արոնյանն ու Դավիդ Նավարան, Գաբրիել Սարգսյանն ու Վիկտոր Լազնիչկան, Սերգեյ Մովսիսյանն ու Զբինեկ Հրաչեկը, Վլադիմիր Հակոբյանն ու Վլաստիմիլ Բաբուլան:
Անկախ այս տուրում գրանցվելիք արդյունքից, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վայր է դրել համաշխարհային օլիմպիադայի հաղթողի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Սերգեյ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջի