Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետին ասաց, որ մարզպետարանների պահանջով ցորենի եւ գարու սերմացու են ներկրել, որոնք պետք է տան մարզպետարաններին՝ գարնանը իրացնելու համար:
«Մարզպետարաններին տալիս եք, որ ինչ անեք»,- գյուղնախարարից հետաքրքրվեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը Սերգո Կարապետյանին առաջարկեց հիմի էլ բաժանել գյուղացիներին, քանի որ հնարավոր է մարզպետարանները չկարողանան այնպես պահել այդ սերմացուն, որ որակը չտուժի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ