Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Արմեն Մովսիսյանն ու գործարանի գաղտնի սեփականատերը գան, իրենց թույները պահեն»

Օգոստոս 14,2014 11:57

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները խոստացված աշխատավարձը երեկ էլ չեն ստացել:

Օգոստոսի 10-ին տրվելիք աշխատավարձի հարցը բարձրացնելիս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը նրանց հավաստիացրել էր, որ գործարանի աշխատակիցները երկու օրից աշխատավարձ կստանան:

«Մենք գործարանի չորս հոգանոց խմբով դիմեցինք ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը զանգեց Արմեն Մովսիսյանին, իմացավ, որ Արմեն Մովսիսյանը դեռ չի կարողացել տեղավորվել իր ասած գումարի մեջ, աշխատավարձի գումար չի հայթայթել, եւս մեկ շաբաթ խնդրեց, մարզպետն էլ պահանջեց, որ այս շաբաթվա մեջ այդ հարցը լուծվի, այսինքն` մինչեւ ուրբաթ կեսօր մարզպետի խնդրանքով այդ զիջողությանն էլ գնացինք, մինչ այդ դեռ կսպասենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասում հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ եթե գործարանի աշխատակիցները վաղը մինչեւ կեսօր աշխատավարձ չստանան, դիմելու են ավելի ծայրահեղ քայլերի:

«Գործարանում շատ ուժեղ թույներ կան, եթե այս հարցը չլուծվի, կհայտարարենք կամ ընդհանուր գործադուլ եւ այդ թույների պահպանությունը թողնելով`մեր ընտանիքներին կհանենք քաղաքից: Քաղաքին վտանգ կսպառնա, բոլորն էլ գիտեն, որ այդ վտանգը կա: Թող Արմեն Մովսիսյանն ու գործարանի գաղտնի սեփականատերը գան, իրենց թույները պահեն: Մենք մեր ձեռքերը կլվանանք»,-ասաց Հրաչիկ Մարտիրոսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031