ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված էր այս տարվա հուլիսի 1-ից ավելացնել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմերի աշխատավարձերը։ «Ժողովուրդ»-ը Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի մի շարք տեղամասային բուժքույրերից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենց աշխատավարձն այս նոր հրամանով մեկ անձի սպասարկման հաշվով բարձրացել է ընդամենը երեք դրամով։ «Ժողովուրդ»-ին դժգոհած բուժքույրերից մեկը՝ Նառա Չիլինգարյանը, վրդովված ասաց, որ առողջապահության նախարարը հրամանն ընդունելուց առաջ որոշ նրբություններ հաշվի չի առել եւ իրավիճակը խորը չի ուսումնասիրել։
Նշենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում (համապատասխանաբար 2000 մեծահասակներ, 1000 երեխաներ) ամսական աշխատավարձը սահմանվել է 166 հազար 500 դրամ։
Տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, բուժքույրերի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում (համապատասխանաբար 2000 մեծահասակներ, 1000 երեխաներ) ամսական աշխատավարձը սահմանվել է 75 հազար դրամ։ Դիսպանսերային կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող բժշկի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում ամսական աշխատավարձը սահմանվել է 166 հազար 500 դրամ։
Իսկ դիսպանսերային կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող բուժքույրերի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում ամսական աշխատավարձը սահմանվել է 75 հազար դրամ:
Կարդացեք նաև
Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում